Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գառնիում որտեղ բահը խփես, հնագիտական շերտ է»

«Գառնիում որտեղ բահը խփես, հնագիտական շերտ է»
27.02.2014 | 16:13

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գարնանը սեզոնային սրճարան կտեղադրվի: Մատուցվելու են թեթև սնունդ, սուրճ, թեյ, տեղական գաթա, մրգեր: Կառույցը մոնումենտալ չի լինելու, տեղադրվելու են սեղաններ, աթոռներ և համապատասխան ծածկ: Նախագիծը առաջացրել է հասարակական տարբեր շերտերի դժգոհությունը, նախագծին դեմ է արտահայտվել նաև համայնքի ղեկավարը:

«Հանրությունը լավատեղյակ չէ, թե ինչ է կառուցվում և ինչու: Նորմալ նախագիծ է, համահունչ ճարտարապետական միջավայրին: Ես բազմաթիվ եվրոպական երկրներում եմ եղել ու չգիտեմ որևէ պատմամշակութային հուշարձան, ճարտարապետական կոթող, որին կից չլինեն հուշանվերների խանութ, սրճարան, առևտրի տաղավարներ, սանհանգույց և այլն: Հիմա, եթե խնդիրը դրվեր, որ պետք է սանհանգույց կառուցել, կարելի՞ էր, թե՞ չէ: Արգելոցի տարածքում հուշանվերների կրպակներ կան, ինչո՞ւ ոչ ոք դրա մասին չի խոսում»,- խնդրի շուրջ իր կարծիքը հայտնեց վերականգնող-ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: Նա դեմ չէ սրճարանին, բայց ունի նաև իր տեսակետը. արգելոցում կարող էին շարժական սրճարաններ լինել, իսկ եթե սրճարանն այնուամենայնիվ կառուցվելու է, պետք վերահսկում լինի, որ չվերածվի կերուխումի տարածքի:
Դեմ արտահայտվողներն ասում են, որ հնագիտական շերտի վրա է կառուցվում սրճարանը: Ճարտարապետը նշեց, որ Գառնիում որտեղ բահը խփես (պարսպից դուրս էլ), հնագիտական շերտ է: Վերնիսաժում վաճառվող ամենահայտնի հնագիտական իրերը «գանձագողերը» Գառնիից են բերում: Այլ հարց է, որ նախապես պետք է հետազոտվի տարածքը, որը, ըստ նրա, ուսումնասիրվել և հետազոտվել է: «Կարող եմ ասել նաև, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում անելիքներ շատ կան»,- եզրափակեց իր խոսքը ճարտարապետը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ